Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ 2026-2027 ուստարվա առաջին կիսամյակում Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Universitat Politècnica de València UPV Universitat Politècnica de València) ուսումնառելու երկու տեղի համար:
Ծրագրին կարող են դիմել ճարտարագիտական, գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների, ինչպես նաև համատեղ իրականացվող «Նախագծերի կառավարում» կրթական ծրագրերով ուսումնառող բարձր առաջադիմությամբ և անգլերենին տիրապետող ուսանողները։
Մրցույթի ընթացքում նախապատվությունը կտրվի իսպաներենին տիրապետող ուսանողներին (առնվազն B1 մակարդակ)` հաշվի առնելով, որ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում առկա են սահմանափակումներ, և որոշ կրթական ծրագրեր իրականացվում են բացառապես իսպաներենով:
Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ`
http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818854normali.html
http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818871normali.html
Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի և ՃՇՀԱՀ-ի կրթական ծրագրերի համապատասխանելիության վերաբերյալ հարցերի հստակեցման նպատակով խնդրում ենք ուսանողներին դիմել համապատասխան ֆակուլտետների դեկանատներ, Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոն, իսկ կազմակերպչական հարցերով` Միջազգային համագործակցության վարչություն:
Մասնակցության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել դեկանատներ մինչև ապրիլի 1-ը՝ աշխատանքային օրվա ավարտը:
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի ձևաչափով ապրիլի 3-ին՝ ժամը 14:00-ին (անցկացման վայրի մասին տեղեկատվությունը՝ լրացուցիչ):