(010) 303-300

ՄՐՑՈՒՅԹ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ Լեհաստանի Վարշավայի կիրառական գիտությունների, տեխնոլոգիայի և արվեստի համալսարանում (University of Technology and Arts in Applied Sciences in Warsaw) 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում դասախոսություններով հանդես գալու մեկ տեղի մասին:

Ծրագրին կարող են դիմել անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի դասախոսները:   

Մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):

  • Դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:

  • Դասախոսությունների ծրագիր՝ անգլերենով, որը կհամապատասխանի Վարշավայի կիրառական գիտությունների, տեխնոլոգիայի և արվեստի համալսարանի կրթական ծրագրերին:

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել Դիզայնի ֆակուլտետի դեկանատ մինչև փետրվարի 25-ը  աշխատանքային օրվա ավարտը:

Մասնակցի ընտրությունը կանցկացվի հարցազրույցի ձևաչափով, փետրվարի 26-ին ժամը 16:00-ին:

 

 

24.02.26