Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում Վարշավայի կիրառական գիտությունների, տեխնոլոգիայի և արվեստի համալսարանում (University of Technology and Arts in Applied Sciences in Warsaw) մեկ կիսամյակ ուսումնառելու մասին: Ծրագրին կարող են դիմել Դիզայնի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերի ուսանողները:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
Թեկնածուների ընտրման չափանիշներն են՝ բարձր առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակը (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:
Փաստաթղթերն անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 26-ը՝ աշխատանքային օրվա ավարտը, ներկայացնել Դիզայնի ֆակուլտետի դեկանատ:
Մրցույթը կկայանա նոյեմբերի 27-ին, ժամը՝ 15:00-ին, 2202 լսարանում: