Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ 2026–2027 ուստարվա առաջին կիսամյակում University of Strasbourg-ում մեկ կիսամյակ ուսումնառելու համար (3 տեղ):Մրցույթին կարող են դիմել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Տնտեսագիտություն» կրթական ծրագրի բակալավրիատի I և III կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին։ Ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Մասնակցության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
Ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով։ Ընտրության չափանիշներն են՝
Փաստաթղթերը անհրաժեշտ է մինչև ապրիլի 29-ը՝ ժամը 16:00-ն ներկայացնել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանատ:Մրցույթը կկայանա ապրիլի 30-ին՝ ժամը 15:00-ին, 2021 լսարանում։Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ՝ www.unistra.fr, https://intranet.em-strasbourg.eu/views/list_cours_visitants.php:
Մրցութային հանձնաժողովում ընդգրկված Ֆակուլտետի ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև մրցույթի անցկացումը իրականացնել երկու բուհերի «Տնտեսագիտություն» կրթական ծրագրերի առարկայական համադրելիության գնահատում և դրա արդյունքները հաստատել՝ ստորագրելով առարկաների համադրելիությունը հավաստող համապատասխան փաստաթուղթը։