(010) 303-300

ՄՐՑՈւՅԹ ՌԻԳԱՅՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ KA-171 միջազգային շարժունության ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Ռիգայի տեխնիկական համալսարանի Լիեպայայի ակադեմիայում (RTU Liepāja Academy) 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում (հուլիս) դասախոսություններ կարդալու երկու (2) տեղի համար: 

Մրցույթին կարող են դիմել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի՝ անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) դասախոսները:

Մասնսկցության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

  • Անգլերենով ինքնակենսագրություն,
  • դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation letter)՝ անգլերենով և հայերենով,
  • դասախոսությունների ծրագիր անգլերենով՝ 8 ակադեմիական ժամ տևողությամբ (բովանդակությունը պետք է համապատասխանի Ռիգայի տեխնիկական համալսարանի Լիեպայայի ակադեմիայում գործող կրթական ծրագրերին`https://www.rtu.lv/en/liepaja/for-applicants-3/study-programmes-3

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Միջազգային համագործակցության վարչություն մինչև մայիսի 22-ը ներառյալ:

Մասնակիցների թեկնածությունների ամփոփումն ու հաստատումը կկայանա մայիսի 25-ին՝ ժամը 15:00-ին (2114 աշխատասենյակ):

14.05.26