(010) 303-300

ՄՐՑՈՒՅԹ ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

ՃՇՀԱՀ գիտական խորհուրդը հայտարարում է  մրցույթ համալսարանի ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար: Կարգին կարող եք ծանոթանալ՝ www.nuaca.am կայքում։

Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
  • հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).
  • «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

  • դիմում` գիտական խորհրդի նախագահի անունով (Կարգ՝ Հավելված 2).
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
  • հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
  • տվյալ ավագ դպրոցի զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
  • ինքնակենսագրություն (Կարգ՝ Հավելված 3).
  • Կարգի 3․8-րդ կետի ա) ենթակետով սահմանված 3 (երեք) հանդիպումների արձանագրությունները:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի փաթեթները ներկայացնել 2025 թվականի  հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 11-ը, ժամը 10:00-13:00-ն (աշխատանքային օրերին), ք. Երևան Տերյան 105, 2-րդ մասնաշենք (ձախ մուտք), № 2305 սենյակ, հեռախոս՝ 010587284, էլ. փոստի հասցե info@nuaca.am :

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի  նոյեմբերի 14-ին, ժամը 14:00 -ին, ՃՇՀԱՀ (ք. Երևան Տերյան 105, 2-րդ մասնաշենք (ձախ մուտք)) № 2129 սենյակում:

22.10.25