Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է բաց մրցույթ ստորև նշված ամբիոնների ղեկավարների պաշտոնները զբաղեցնելու համար․
- Դիզայնի,
- Ինժեներական գեոդեզիայի,
- Լեզուների,
- Ճանապարհների և կամուրջների,
- Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի,
- Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության,
- Շրջակա միջավայրի կառավարման, տուրիզմի և սերվիզի,
- Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության,
- Ջերմագազամատակարարման և օդափոխության,
- Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի,
- Քաղաքաշինության,
- Մաթեմատիկայի, շինարարական մեխանիկայի և ֆիզիկայի։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գործունակ, 65 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
- ուղղվածությանը համապատասխան կամ հարակից մասնագիտությամբ գիտական աստիճան,
- առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ։
Ամբիոնի ղեկավարի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում համալսարանի ռեկտորին,
- երկու լուսանկար 3×4 չափսի,
- աշխատանքային գրքույկի լուսապատճենը կամ տեղեկանք աշխատանքի վայրից,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- ուղղվածությանը համապատասխան կամ հարակից մասնագիտությամբ գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ,
- ամբիոնի գործունեության 5 (հինգ) տարվա ծրագիր (մրցույթի անցկացման օրը հավակնորդը պետք է ապահովի գործունեության ծրագրի սահիկաշարի էլելկտրոնային տարբերակի առկայությունը),
- ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 23-ը ժամը՝ 10:00-13:00-ն (աշխատանքային օրերին) փաստաթղթերի փաթեթը (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել Տերյան 105 հասցեում գտնվող 2-րդ մասնաշենք (ձախ մուտք), № 2305 սենյակ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 58 72 84 հեռախոսահամարով: