Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ 2026-2027 ուստարվա առաջին կիսամյակում Լեհաստանի Կրակովի տեխնոլոգիական համալսարանում (Politechnika Krakowska) ուսումնառելու երեք տեղի համար:
Ծրագրին կարող են դիմել Ճարտարապետության ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի՝ անգլերենին տիրապետող, բարձր առաջադիմությամբ ուսանողներ:
Կրակովի տեխնոլոգիական համալսարանի և ՃՇՀԱՀ-ի կրթական ծրագրերի համապատասխանելիության հետ կապված հարցերի հստակեցման նպատակով խնդրում ենք ուսանողներին դիմել Ճարտարապետության ֆակուլտետի դեկանատ:
Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրին մասնակցության մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ՝ Erasmus – Krakow University of Technology – ERASMUS+ , Incoming Students – Erasmus, https://waerasmus.pk.edu.pl/studenci-przyjezdzajacy/:
Մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Ճարտարապետության ֆակուլտետի դեկանատ մինչև ապրիլի 10-ը՝ աշխատանքային օրվա ավարտը:
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի ձևաչափով ապրիլի 13-ին՝ ժամը 14:00-ին, լսարան 2021: