(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿ ԿԻՍԱՄՅԱԿ ԺԱՄԿԵՏՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ միջազգային դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Լեհաստանի Կրակովի գիտության և տեխնոլոգիայի համալսարանում (AGH University of Krakow)  2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակում բակալավրի կրթական ծրագրով մեկ կիսամյակ ուսումնառելու վերաբերյալ:

Մրցույթին կարող են մասնակցել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Լոգիստիկա» և «Տնտեսագիտություն» կրթական ծրագրերով բակալավրիատի առկա ուսուցման 2-րդ կուրսի բարձր առաջադիմությամբ, անգլերենի լավ իմացությամբ ուսանողները:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
  • տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ),
  • հիմնավորման նամակ (Motivation Letter) անգլերեն և հայերեն՝ ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ,
  • անձնագրի պատճեն:

Մասնակցի ընտրության հիմնական չափանիշներն են՝ առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, ներկայացված հիմնավորման նամակը (Motivation Letter):

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանատ: Ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը մինչև աշխատանքային օրվա ավարտը:

Մրցույթը կկայանա սեպտեմբերի 23-ին, ժամը 15:30-ին` 2239 լսարանում:

13.09.24