(010) 303-300

ՄՐՑՈՒՅԹ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ KA-171 միջազգային շարժունության ծրագրի (2024-1-PL01-KA171-HED-000231465) շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Լեհաստանի Նիսի կիրառական գիտությունների համալսարանում (UNIVERSITY OF APPLIED SCIENCES IN NYSA, POLAND) 2025թ. հունիսի 30-ից հուլիսի 11-ը Միջազգային ամառային ծրագրի վերաբերյալ:

Ծրագրին կարող են դիմել համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ: Անգլերենի տիրապետման մակարդակը` B2:   

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումներով`https://pans.nysa.pl/org/ico/blog/summer-programme, https://pans.nysa.pl/org/ico/blog/uas-in-nysa-international-summer-programme-01-07-12-07-2024:

Ծրագրի ուղղվածություններն են`

  • Միջազգային ռազմավարական կառավարում
  • Միջազգային ֆինանսական մենեջմենթ
  • Միջազգային բիզնես վերլուծություն
  • Գլոբալ հիմնախնդիրներ (սոցիալական, տնտեսական և բնապահպանական)
  • Միջմշակութային հաղորդակցություն
  • Արհեստական բանականության կիրառումը հետազոտություններում
  • Ձեռներեցություն և նորարարություն:

Պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով)
  • Դիմումատուի կողմից ստորագրված հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերեն և հայերեն
  • Դասախոսությունների հակիրճ նկարագրություն:                                 

Ուսանողների մասնակցության համար անհրաժեշտ անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով)
  • Առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ)
  • Օտար լեզվի տիրապետման հավաստագիր/տեղեկանք` առկայության դեպքում
  • Ֆակուլտետի դեկանի և դիմումատուի կողմից ստորագրված հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:           

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024թ. դեկտեմբերի 2-ը՝ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանատ:

Մասնակիցների ընտրությունը կանցկացվի 2024 թ. դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00 2202 լսարանում

28.11.24