(010) 303-300

ՄՐՑՈՒՅԹ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ «ԲՈՒՀԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում Լեհաստանի Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում կայանալիք «Բուհերի աշխատակազմերի միջազգային շաբաթ» միջոցառման շրջանակում մեկ շաբաթով դասախոսություն կարդալու 1 տեղի վերաբերյալ:

Մասնակցության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Անգլերենի B1 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Փաստաթղթի բացակայության դեպքում կանցկացվի լեզվի ստուգում՝ հարցազրույցի ձևաչափով:
  • Ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:

Մասնակցի ընտրության հիմնական չափանիշներն են՝ դասախոսության թեման, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024 թ. մարտի 26-ը մինչև 12.00-ը:

Մրցույթը կկայանա 2024 թ. մարտի 27-ին, ժամը՝ 14.00-ին:

21.03.24