(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵԿ ԿԻՍԱՄՅԱԿ ԺԱՄԿԵՏՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էրազմուս+KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ն հայտարարում է մրցույթ՝ 2024-2025 ուստարում Իտալիայի Կիետի-Պեսկարա համալսարանում (University “G. d’Annunzio” Chieti-Pescara)` «Ճարտարապետություն» մասնագիտությամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մեկ կիսամյակ ժամկետով ուսումնառելու մասին: Ծրագրին կարող են դիմել Ճարտարապետության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ, մագիտրատուրայի 1-ին կուրսերի ուսանողները:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
  • առաջադիմության մասին տեղեկանք (ՄՈԳ),
  • անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (TOEFL կամ IELTS առկայության դեպքում),
  • Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի և մեկնողի կողմից ստորագրված հիմնավորման նամակ (Motivation Letter)` անգլերենով և հայերենով:

Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ բարձր առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Փաստաթղթերը կարող եք ներկայացնել Ճարտարապետության ֆակուլտետ: Ներկայացման վերջնաժամկետն է  մարտի 28-ը, ժամը՝ 12:00:

Մրցույթը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը՝ 14:00-ին:

 

22.03.24