(010) 303-300

ՄՐՑՈՒՅԹ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԱՐՎԵՍՏԻ ԳԻՇԵՐ» ԾՐԱԳՐԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ KA-171 միջազգային շարժունության ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Իսպանիայի Կաստելլոյի Արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցում (Escola d’Art i Superior de Disseny de Castelló) 2026թ. մայիսի 4-8-ը կայանալիք «Արվեստի գիշեր» Nit de L´Art (Art Night) ծրագրին դասախոսություններով մասնակցելու մեկ տեղի մասին:  

Ծրագրին կարող են դիմել անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի դասախոսները:   

Միջոցառման մասին տեղեկատվությունը զետեղված է հետևյալ հղումով`  Nit de L´Art (Art Night): 

Մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:
  • Դասախոսությունների ծրագիր՝ անգլերենով, որը կհամապատասխանի Կաստելլոյի Արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցի կթական ծրագրերին:

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել Դիզայնի ֆակուլտետի դեկանատ մինչև փետրվարի 25-ը  աշխատանքային օրվա ավարտը:

Մասնակցի ընտրությունը կանցկացվի հարցազրույցի ձևաչափով, փետրվարի 26-ին ժամը 15:00-ին:

 

24.02.26