Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ KA-171 միջազգային շարժունության ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ 2026թ. հուլիսի 13-24-ը Իսպանիայի Կորունյայի համալսարանում (Universidade da Coruña) Ամառային դպրոցի ծրագրի շրջանակում դասախոսություններով հանդես գալու վերաբերյալ:
Ծրագրին կարող են դիմել անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) համալսարանի դասախոսները:
Մանրամասն տեղեկատվությունը զետեղված է այստեղ` Call for course proposals — 2026:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
Հայտերի նախընտրական փուլի վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է:
Մասնակիցների նախնական ընտրությունը կատարում է հրավիրող կողմը: Դասախոսությունների ծրագրի համաձայնեցման, մասնակցության հետ կապված այլ հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել կազմակերպիչներին հետևյալ հասցեով` iss@udc.es :
Կորունյայի համալսարանից ստացված դրական պատասխանի դեպքում փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Արտաքին կապերի վարչություն` հրավիրող կողմին պաշտոնապես ներկայացնելու համար: