(010) 303-300

ՄՐՑՈՒՅԹ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Universitat Politècnica de València UPV Universitat Politècnica de València) անձնակազմի շարժունության ծրագրով առկա երկու տեղի համար:

Մրցույթին կարող են դիմել անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ՃՇՀԱՀ-ի դասախոսները: Իսպաներենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Տեղեկացնում ենք, որ մինչև մրցութային հայտի ներկայացումը, անհրաժեշտ է ստանալ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցչի/պրոֆեսորի պաշտոնական նամակ-համաձայնությունը` մասնակցության վերաբերյալ:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Անգլերենով ինքնակենսագրություն:
  • Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցչի/պրոֆեսորի պաշտոնական նամակ-համաձայնությունը:
  • Դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:
  • Դասախոսությունների ծրագիր անգլերենով՝ 8 ակադեմիական ժամ տևողությամբ (բովանդակությունը պետք է համապատասխանի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում գործող կրթական ծրագրերին (հղում` Academic information (Erasmus and exchange students) : Office of International Exchange Programmes : UPV )

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՃՇՀԱՀ համապատասխան ֆակուլտետի դեկանին մինչև ապրիլի 9-ը՝ աշխատանքային օրվա ավարտը:

Մասնակիցների ընտրությունը կանցկացվի ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին (վայրի մասին տեղեկատվությունը՝ լրացուցիչ):

03.04.26