(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՌՈՒՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Իսպանիայի Կոռունայի համալսարանում (Universidade da Coruña) 2024 թ. հուլիսի 15-26-ը կայանալիք Ամառային դպրոցի շրջանակում դասախոսություններով հանդես գալու մասին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Անգլերենի B2 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Իսպաներենի իմացությունը խրախուսվում է:
  • Կոռունայի համալսարանում դասախոսությունների ծրագիր՝ անգլերենով:

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներում` Call for course proposals — 2023 (udc.es) Course-Outline-Form_2023.docx_2063069294.docx (live.com)

Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ` iss@udc.es կամ  international@nuaca.am էլ. հասցեներով:

 

07.12.23