Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ն հայտարարում է մրցույթ՝ 2021-2022 ուս. տարվա 2-րդ կիսամյակում Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում 5-ամսյա ուսումնառություն անցնելու համար:
Ծրագրին կարող են մասնակցել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի, Շինարարության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողները։ Նախապատվությունը կտրվի «Նախագծերի կառավարում» և «Ինժեներական գեոդեզիա» կրթական ծրագրում ընդգրկված մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներին:
Անհրաժեշտ փաստաթղթերը՝
• Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
• Տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ):
• Անգլերենի B1 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Իսպաներենի իմացությունը խրախուսվում է: Հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում, լեզվի իմացությունը կստուգվի հարցազրույցի միջոցով:
• Դիմումատուի և ֆակուլտետի դեկանի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:
Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021 թ. սեպտեմբերի 27-ին ՃՇՀԱՀ համապատասխան դեկանատներ։ Մրցույթը կկայանա 2021 թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին՝ ՃՇՀԱՀ-ում: