(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի գլխավոր մուտքին հարող հարթակի և կայանատեղիի երկրորդ հարկի այգու նախագծային գաղափարների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական անձինք՝ ուսանողներ, անհատ ճարտարապետներ և խմբեր, ինչպես նաև իրավաբանական անձինք` ճարտարապետական նախագծման կազմակերպություններ: Հայեցակարգային նախագծերը պետք է համահունչ լինեն Ինժեներական քաղաքի Գլխավոր հատակագծի ամբողջական գաղափարին։

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով: Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո հանձնաժողովը գնահատելու է նախագծերը, որի արդյունքներով մրցանակը շնորհվելու է առավելագույն միավորներ հավաքած մասնակցին:

Մրցութային նախագծերը փակ ծրարով անհրաժեշտ է ներկայացնել ՁԻՀ գրասենյակ՝ Ինժեներական քաղաք, Բագրևանդ 21/1 հասցեով, մինչև 2021 թ. հունիսի 8-ը կամ ուղարկել info@eif.am էլ. հասցեով։ Նախագծերի էլեկտրոնային ֆայլերը կարող են ներկայացվել էլեկտրոնային կրիչով (ծրարով ներկայացնելու դեպքում), որպես էլ․ նամակի կցորդ կամ ամպային հարթակի հղումով՝ առավելագույնը 28 MB ծավալով՝ PDF ձևաչափով, ինչպես նաև առավելագույնը 2 MB ծավալով՝ JPG ձևաչափով և էլեկտրոնային կրիչով: Նախագծերի հետ միասին /ծրարում կամ էլեկտրոնային նամակով/ անհրաժեշտ է ներկայացնել նաև նախագծերի հեղինակի, հեղինակների և այն բոլոր անձանց անունները, որոնք մասնակցել են մրցութային նախագծերի մշակման աշխատանքներին և հավակնում են մրցանակի մասնաբաժնի։

Եթե մրցույթին ներկայացված նախագծերն ունեն մեկից ավելի հեղինակ, ապա անվան դիմաց պետք է նշել մասնաբաժինները՝ ընդհանուր գումարից տոկոսներով։

Մրցույթում հաղթող՝ հարթակի և այգու հայեցակարգային նախագծերի համար նախատեսված է մեկ մրցանակային տեղ։ Մրցանակը՝ 500.000 ՀՀ դրամ է (ներառյալ՝ հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները):

Մրցույթի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/33XYFkw, իսկ լրացուցիչ հարցերի դեպքում՝ զանգահարել +374 11 219797 հեռախոսահամարով:

19.05.21