Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի կունենա փորձի փոխանակման մարաթոն՝ միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
SOM Architect, OMA Architect և BIG Architect արվեստանոցների ներկայացուցիչները երեք օր շարունակ կներկայացնեն իրենց նորարարական մոտեցումները, փորձառությունն ու տեսլականը՝ հնարավորություն ընձեռելով հայ ճարտարապետներին և ուսանողներին ծանոթանալու համաշխարհային ճարտարապետական տենդենցներին։
Մարաթոնի 1-ին հանդիպումը տեղի կունենա մարտի 31-ին, ժամը՝ 14:00-ին, 2023-ում, 2-րդ հանդիպումը՝ ապրիլի 3-ին, ժամը՝ 14:00-ին, 2023-ում, 3-րդ հանդիպումը՝ ապրիլի 3-ին, ժամը՝ 14:00-ին, 2023-ում:
Հանդիպումները հնարավորություն կտան ձեռք բերելու արժեքավոր գիտելիքներ, ներշնչվել ժամանակակից ճարտարապետական ուղղություններից և ստեղծել նոր մասնագիտական կապեր։