Իտալիայի Վենետիկի Սուրբ Ղազար կղզում իրականացող «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) խորագրով միջազգային գիտաժողովի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետները երկարաձգվել են՝ համառոտագրերի հանձնման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է, իսկ գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 17-ը:
Գիտաժողովի կազմակերպիչներն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Ս. Ղազար Հայոց կղզու Մխիթարյան միաբանությունը։
Գիտաժողովի նպատակն է ճարտարապետական հուշարձանների, պատմական լանդշաֆտի պահպանությունը, քաղաքային միջավայրի, ինչպես նաև հարմարավետ նոր տարածքների ստեղծման հրատապ խնդիրների լուծումը։ Գիտաժողովի վերաբերյալ մանրամասներն հետևյալ հղումով: