(010) 303-300

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՅՈՒՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 16-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սիրելի՛ համալսարանականներ, ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝

Քուվեյթի Պետության Գիտական ակումբը (Kuwait Science Club) 2026 թվականի փետրվարի 8-11-ը կազմակերպում է «Մերձավորարևելյան գյուտարարության 16-րդ միջազգային ցուցահանդեսը» (16th International Invention Fair in the Middle East, IIFME):

Ցուցահանդեսի նպատակն է խթանել համագործակցությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային ներդրողների և գյուտարարների միջև։ Այն անցկացվում է 2007 թվականից և համարվում է աշխարհում մեծությամբ երկրորդ ցուցահանդեսը՝ Ժնևի միջազգային ցուցահանդեսից հետո։

Մասնակցության գրանցման վերջնաժամկետը՝ 2025 թվականի դեկտեմբերի 11։

Մանրամասն տեղեկատվության համար այցելեք ցուցահանդեսի պաշտոնական կայք՝ www.iifme.com

09.09.25