Սիրելի՛ համալսարանականներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի կունենա Գծագրություն և համակարգչային գրաֆիկա ամբիոնի կազմակերպած սեմինարը: Սեմինարի թեման է «Մետրական և դիրքային մի քանի խնդիրներ հեռանկարում»: Դասընթացը կվարի տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համանուն ամբիոնի վարիչ Մանվել Պողոսյանը:
Դասընթացը տեղի կունենա հունիսի 24-ին, ժամը՝ 12:00-ին, Տերյան 74 հասցեում գտնվող համալսարանի մասնաշենքի 22 լսարանում