(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է PMI ARMENIA ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Սիրելի՛ ուսանողներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության՝ PMI Armenia-ի համագործակցության շրջանակում մեկնարկում է PMI Armenia ուսանողական ակումբի կազմավորման գործընթացը։

Ակումբի նպատակն է ձևավորել նախագծերի կառավարման ոլորտում հետաքրքրված, նախաձեռնող և բարձր մոտիվացված ուսանողների թիմ, որը կհանդիսանա ՀՀ-ում PMI երիտասարդական շարժման առաջին ներկայացուցիչներից մեկը։

Ակումբին անդամակցելու համար անհրաժեշտ է

Դիմորդը պետք է՝

  • Ունենա անգլերենի առնվազն B2 մակարդակ,
  • Ներկայացնի մոտիվացիոն նամակ,
  • Ներկայացնի CV (ինքնակենսագրական),
  • Ներկայացնի 2026 թվականի ուսանողական ակումբի տարեկան գործողությունների հակիրճ ծրագիր (1-2 էջ), որը պետք է ներառի առաջարկվող նախագծերի գաղափարներ, ՀՀ ուսանողների ներգրավման հնարավոր ձևաչափեր, ակնկալվող ազդեցությունը ոլորտի զարգացման վրա։

Ակումբին անդամակցելու հիմնական առավելությունները

Ակումբի անդամները հնարավորություն կունենան՝

  • Դառնալ ՀՀ-ում PMI Armenia երիտասարդական կառույցի առաջին ներկայացուցիչներից,
  • Ներգրավվել պետական, միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող նախագծերում,
  • Մասնակցել հետազոտական և գիտագործնական ծրագրերին,
  • Մասնակցել PMI Armenia երիտասարդական միջազգային համաժողովներին և միջոցառումներին արտերկրում,
  • Ձեռք բերել գործնական հմտություններ ոլորտի առաջատար մասնագետների հետ աշխատելու միջոցով,
  • Կառուցել կայուն մասնագիտական ցանց ՀՀ-ում և միջազգային հարթակներում։

Ընտրության փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը elm@nuaca.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝ CV (ինքնակենսագրական), մոտիվացիոն նամակ, 2026 թվականի ակումբի գործողությունների հակիրճ ծրագիր՝ որպես նամակի վերնագիր պարտադիր նշելով անուն ազգանուն, խումբ։

Ընտրությունը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, 2024 լսարանում, որին կմասնակցի նաև ՓԻ ԷՄ Այ Հայաստան-ի նախագահ Աստղիկ Սահակյանը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանատ կամ Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոն:

27.11.25