(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է HVAC ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է HVAC համակարգերի նախագծման մասնագիտական դասընթացի մեկնարկի մասին՝ նախատեսված ճարտարագետների և դիզայներների համար։

Դասընթացը հնարավորություն է տալիս ձեռք բերել ինչպես HVAC համակարգերի նախագծման տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ՝ կիրառելով ժամանակակից ծրագրային գործիքներ և ոլորտում ընդունված նախագծման սկզբունքները։

Դասընթացի ժամանակ հնարավորություն կունենաք սովորելու`

  • HVAC համակարգերի տեսությունները և աշխատանքային սկզբունքները
  • Կկարողանաք ճիշտ նախագծել և ընտրել արդյունավետ HVAC լուծումներ
  • Սարքավորումների ընտրություն և հիմնական բաղադրիչներ
  • Կկարողանաք կարդալ և կազմել HVAC գծագրեր(AutoCAD)
  • Կծանոթանաք իրական շինհրապարակում համակարգերի իրականացմանը 
  • Կայցելեք շինհրապարակ և մասնագիտական խանութ-սրահ:

Դասընթացի տևողությունը կազմում է 16 ժամ (2 շաբաթ)։ Պարապմունքներն անցկացվելու են շաբաթական 2 օր, յուրաքանչյուր դասի տևողությունը՝ 1 ժամ 20 րոպե։ Դասերը կանցկացվեն 18:40-ին, առկա ձևաչափով:

Դասընթացը վարելու է HVAC Academy-ի մասնագետ, ՃՇՀԱՀ դասախոս։

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 60 000 դրամ։ ՃՇՀԱՀ ուսանողների համար գործում է 10% զեղչ, իսկ յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է 5–10 մասնակից։

Մասնակիցներին կտրամադրվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից հաստատված վկայական։

Գրանցվելու համար անցեք հղումով: Հարցերի դեպում հեռ.` +374 10 58 64 64, էլ. փոստ՝ extension@nuaca.am:

20.07.26