Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկում է CasaKey 2025 բիզնես խնդիրների լուծման մրցույթը:
Ծրագիրը իրականացվում է արդեն 5-րդ տարին անընդմեջ, և այդ ընթացքում հարյուրավոր ուսանողներ հնարավորություն են ունեցել փորձելու իրենց վերլուծական, ստեղծագործական և թիմային հմտությունները, լուծելով իրական բիզնեսի արդիական խնդիրներ։
Այս տարի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու տեղական և միջազգային հեղինակավոր էքսպերտների կողմից մշակված կրթական ծրագրին։ Բացի այդ, նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձևավորվել են թիմեր, որոնք մեկնել են ԱՄՆ և Եվրոպա՝ մասնակցելու միջազգային բիզնես խնդիրների լուծման լավագույն մրցույթներին։
Մրցույթին կարող են մասնակցել անհատները, թիմերը և բիզնես քոուչերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 31-ն է:
Գրանցվել կարող եք հետևյալ հղումով՝ https://casekey.org:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապվել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ General@nationinaction.com: