Սիրելի՛ ուսանողներ, ՃՇՀԱՀ-ը Էրազմուս+ LISS24 նախագծի շրջանակում հրավիրում է ձեզ մասնակցելու B2B վաճառքների և բիզնես բանակցությունների Եվրոպական առցանց մրցույթին 2026-ին (The European Online Business Negotiation Competition 2026), որը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 29–30-ը։
Մրցույթը իրականացվում է եվրոպական առաջատար համալսարանների մասնակցությամբ և նպատակ ունի զարգացնել ուսանողների գործարար բանակցություններ վարելու կարողությունները, վստահ ու արդյունավետ հաղորդակցվելու հմտությունները գործնական բանակցային իրավիճակներում, ինչպես նաև կատարելագործել վաճառքի հմտությունները։ Մրցույթին մասնակցությունը կդառնա արժեքավոր փորձ՝ նպաստելով ձեր անձնական և մասնագիտական զարգացմանը՝ անկախ ուսումնառության ոլորտից։
Հնարավոր մասնակիցների համար տեղեկատվական հանդիպումը կկայանա նոյեմբերի 27-ին, ժամը 12:20-ին, 2221 լսարանում։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն մրցույթի կառուցվածքը, փուլերը, գնահատման չափորոշիչները, նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը, ինչպես նաև տեխնիկական և կազմակերպական մանրամասները։
Մրցույթը կանցկացվի Microsoft Teams հարթակում։ Մասնակցության վճարը €50 է, որը կփոխհատուցվի համալսարանի կողմից (միայն ընտրված ուսանողների համար)։
Մասնակցության համար անհրաժեշտ է լինել ՃՇՀԱՀ-ի ուսանող և ունենալ անգլերենի առնվազն B2 մակարդակ։
Մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած ՃՇՀԱՀ ուսանողները հատուկ հնարավորություն կունենան մասնակցելու 2026թ. հունիսի 9–11-ին Նորվեգիայում անցկացվող Եվրոպական վաճառքի offline մրցույթին։
Նոյեմբերի 27-ի տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/qsRJ1B6Ep6uEEo6fA :