Մարտի 21-ից 29-ը մեկնարկում է Ֆրանկոֆոն կինոյի 5-րդ փառատոնը:
Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը՝ Շվեյցարիայի և Կանադայի դեսպանությունների հետ համագործակցությամբ: Կցուցադրվեն ֆիլմեր կինոյի տարբեր ճաշակի տեր մարդկանց համար: Ֆիլմերը կցուցադրվի ֆրանսերեն՝ հայերեն ենթագրերով: Մուտքն ազատ է, ցուցադրությունները տեղի կունենան Մոսկվա կինոթատրոնում:
Ծրագրում՝
- Երկուշաբթի, 21 մարտի, 19։00-ին- Մնաք բարով տխմարներ
- Երեքշաբթի, 22 մարտի, 19։00-ին-14 օր, 12 գիշեր
- Չորեքշաբթի, 23 մարտի, 17։00-ին-Հոսանքին հակառակ
- Չորեքշաբթի, 23 մարտի, 20։00-ին-Ընտանիքը
- Ուրբաթ, 25 մարտի, 19։00-ին-Ալիսի երկնքի տակ
- Շաբաթ, 26 մարտի, 19։00-ին- Սև արկղ
- Կիրակի, 27 մարտի, 16։00-ին- Փորձանք Ջեյնը
- Երկուշաբթի, 28 մարտի, 19։00-ին- Կայծոռիկների աստվածուհին
- Երեքշաբթի, 29 մարտի, 19։00-ին-16 արևածագ