(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՖՈՒԱԱ ՑԱՆՑԻ ՄԱՍՆԱԿԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից մեկնարկում է Ֆրանկոֆոն ուսանողների առաջնորդների ակումբ (ՖՈՒԱԱ/CLEF) ցանցի մասնակի ընդլայնման համար հայտերի ընդունումը:

Ուսանողների նախաձեռնողականությունը և ձեռնարկատիրական ոգու զարգացումը խրախուսելու, ֆրանսախոս երիտասարդների շրջանում կամավորության, թիմային ոգու և ակտիվ համերաշխության հետ կապված արժեքները խթանելու, ինչպես նաև նրանց ցանցային կապն ապահովելու նպատակով, ՖՀԳ անդամ հաստատությունների ուսանողներին խրախուսում են ստեղծել ակումբներ և ՖՀԳ-ին ներկայացնել գործունեության ժամանակավոր ծրագիր՝ նպատակ ունենալով միանալ ՖՈՒԱԱ/CLEF ցանցին:

Ակումբների գործունեության ոլորտը և առաջարկվող ծրագիրը պետք է առնչվեն հետևյալ թեմաներից մեկին՝ զբաղվածություն և ձեռներեցություն, մշակույթ, արվեստ և լրատվամիջոցներ, սպորտ, գիտություն և տեխնոլոգիաներ, կայուն զարգացում:

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով:

Մանրամասները կից հղումով:

Հայտերն ընդունման վերջնաժամկետը մինչև հունիսի 2-ն է:

16.05.23