(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԱՐԴ – ՄԻՏՔ – ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՆԺԵՆԵՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդը մեկնարկում է «Մարդ – Միտք – Տեխնոլոգիա» խորագիրը կրող ամենամյա Երիտասարդ ինժեներների հավաքի հայտագրումը։

Հավաքը կանցկացվի օգոստոսի 10–16-ը՝ Լոռու մարզում։

Ծրագրում ներառված են՝

  • սպորտային, ինտելեկտուալ և ազգային խաղեր,
  • ազգային պարերի ուսուցում,
  • քվեսթներ,
  • ինտերակտիվ հանդիպումներ և քննարկումներ,
  • երեկոյան մշակութային և ժամանցային միջոցառումներ։

Մասնակցության արժեքը մեկ անձի համար կազմում է 11 000 ՀՀ դրամ։

Հավաքին կարող են մասնակցել նաև 2026-2027 ուսումնական տարվա դիմորդները, ովքեր ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 26-ը` ժամը 18:00-ն։

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ լրացնելով հայտը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSehSMAJdXM-QbL8nN8Mww5b6Hv9XccVbSY43VRveIcet3LYbg/viewform:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 77 357459+374 77 710751 հեռախոսահամարներով կամ գրել Ուսանողական խորհրդի պաշտոնական Instagram-ի էջին՝ @nuacastudentcouncil։

22.07.26