Սիրելի՛ 3-րդ կուրսի ուսանողներ, տեղեկացնում ենք «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի՝ «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական ծրագրի մասին: Ծրագիրը այս տարի նախատեսում է ընդգրկել մինչև 70 ուսանող։
Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալ մասնագիտական զբաղվածություն:
Ծրագրին կարող են դիմել 3-րդ կուրսի ուսանողները, որոնք ծրագրի շրջանակներում արդեն 4-րդ կուրսում 5 ամսվա ընթացքում հնարավորություն կունենան ՝
Պահանջվող մասնագիտական ուղղություններն են՝ Ինֆորմատիկա և մաթեմատիկա, համակարգչային գիտություն, Ծրագրավորում, Տնտեսագիտություն ՏՏ կառավարմամբ, Համակարգչային ինժեներ, Ճարտարապետ, Հաշվապահ, Ծրագրերի և նախագծերի կառավարում, Գրաֆիկ դիզայն, ինտերիերի ձևավորում, Զբոսաշրջության կառավարում, Սերվիս և հյուրընկալություն, Կառավարում և այլն:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել info@apagafoundation.am էլ. հասցեին՝ թեմա հատվածում նշելով «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիր, որից հետո կանցնեն թեստավորում անգլերենի, տրամաբանության և աշխատանքային մոտիվացիայի ստուգման նպատակով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է: