(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Հարգելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցույթ։

Մրցույթը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի» համաձայն։

Հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները Կոմիտեի orgs.hesc.am համակարգով։

Կազմակերպության միևնույն գիտական ստորաբաժանման վերազինման նպատակով կարող է ներկայացվել մրցույթի մասնակցության միայն մեկ հայտ՝ մինչև 20 միլիոն դրամ արժեքով:

Կազմակերպությունից ներկայացվող մեկից ավելի հայտերի դեպքում ներկայացվում է hայտերի վարկանիշային ցանկ՝ ըստ Կազմակերպության (բուհերի դեպքում՝ ըստ յուրաքանչյուր բազային ծրագրի) առաջնահերթությունների։

Հայտերի առցանց ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի սեպտեմբերի 5-ն է:

Կազմակերպության ներկայացուցիչը մինչև 2025թ․ սեպտեմբերի 12-ը ներառյալ մեկ ընդհանուր փաթեթով և Կազմակերպության ղեկավարի պաշտոնական գրությամբ Կոմիտե է ներկայացնում  Կազմակերպության կողմից առցանց ուղարկված բոլոր հայտերի ստորագրված և կնքված տիտղոսաթերթերը` առձեռն (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ):

06.08.25