Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է SHARE Armenia 2025 – Ճարտարապետության և տեխնոլոգիաների միջազգային ֆորումը, որին կարող են մասնակցել Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողները, որոնք հետաքրքված են դիզայնով և տեխնոլոգիական նորարարություններով:
Միջազգային ճարտարապետության և տեխնոլոգիաների ֆորումը տեղի կունենա սեպտոմբերի 30-ին Երևանում, որտեղ համաշխարհային ճանաչում ունեցող գրասենյակները, ինչպիսիք են ZHA-ն, BIG-ը, UNS-ը և SOM-ը, կկիսվեն ճարտարապետության ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումներով և տեսլականներով:
Հավելենք, որ ուսանողների համար նախատեսված է սուբսիդավորված հատուկ տոմս, սահմանափակ քանակով։
Գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար անցեք հղումով: