Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդ մասնագետներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է CaseKey 2026 ծրագրի հայտերի ընդունումը։ CaseKey-ն իրականացվում է Նեյշն 2.0 կրթական ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ։
Ծրագրի ընթացքում մասնակիցները թիմային աշխատանքի ձևաչափով լուծում են հայաստանյան ընկերությունների իրական բիզնես խնդիրներ՝ բարձր մրցունակության միջավայրում, անցնում ինտենսիվ ուսուցում նվազագույնը երեք միջազգային հեղինակավոր բիզնես դպրոցների փորձառու թիմերի կողմից, և եզրափակիչ փուլում մասնագիտական ժյուրիին են ներկայացնում իրենց լուծումները։
Ամեն տարի CaseKey մրցույթի մասնակից թիմերը ներկայացրել են Հայաստանը միջազգային բիզնես մրցույթներում (Գերմանիայում, Հունգարիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում և Նիդերլանդներում)՝ մրցակցելով աշխարհի առաջատար բիզնես դպրոցների ուսանողների հետ և ընդլայնելով երկրի ուսանողական և պրոֆեսիոնալ հանրության միջազգային ճանաչելիությունը։ Այս տարի նախատեսվում է մասնակցություն Կանադայում կայանալիք մրցույթին։
Նախաձեռնության ձևաչափն այս տարի ընդլայնվել է՝ առաջարկելով հինգ ուղղություն.
Ծրագրի մանրամասները հասանելի են այս հղումով: