(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔՈԼԵՋՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՄՄՈՒՀ–ի (միջին մասնագիտական ուսումնական հաստատություն) շրջանավարտների 2023-2024 ուսումնական տարվա ՃՇՀԱՀ ընդունելության դիմում–հայտերն ընդունվելու են մինչև օգոստոսի 30-ը:

Համաձայն ՀՀ կառավարության N 752-Ն որոշման միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտների կրթությունը բուհում կազմակերպվում է մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։

Պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհում կարող են սույն կարգով ուսումը շարունակել միայն պետական կամ ոչ պետական հավատարմագրված ՄՄՈՒՀ-ների հավակնորդները: Հավակնորդը կամ ՄՄՈՒՀ-Ը փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը:

Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝

1) դիմում` ուղղված ռեկտորին.

2) ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը.

3) արձանագրության պատճենը.

4) չորս լուսանկար (3×4 չափսի).

5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը

հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).

6) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Եթե բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների թիվը գերազանցում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված տեղերի թիվը, ապա հանձնաժողովը հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցութային հիմունքով` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն՝

1) գերազանցության ավարտական փաստաթուղթ (գերազանցության դիպլոմ).

2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրում առավել բարձր միավորների հանրագումար.

3) պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ

Մրցույթն անցկացվում է մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 15-ը։

Բուհի ռեկտորը հանձնաժողովի մրցույթի արդյունքների հիման վրա մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 20-ը տալիս է մրցույթով անցած ուսանողի ընդունման (կցագրման) հրաման, որին կցվում են առարկայական տարբերությունների ցանկը և դրանց հանձնման անհատական ժամանակացույցը: Առարկայական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը երեք ամիս է: Մրցույթով անցած ուսանողները բուհ են ներկայացնում ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը:

Առարկայական տարբերությունները դրական հանձնելու դեպքում բուհի ռեկտորը երեք աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է ուսանողին, որից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն է ներկայացնում հաշվետվություն՝ համաձայն սույն կարգի ձևի:

Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2129 աշխատասենյակ, հեռ.` 010-58-01-56։

26.06.23