ՀՀ կառավարության որոշմամբ՝ մեկնարկել է պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման գործընթացը:
Միջոցառման շրջանակում՝ վարձի փոխհատուցում կտրամադրվի ՀՀ-ում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների (այսուհետ` ԲՈՒՀ-եր) առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական կրթական ծրագրի, բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողներին:
Համաձայն որոշման՝ փոխհատուցումն իրականացվելու է՝ հիմք ընդունելով ԲՈՒՀ-երի կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված վարձի չափը, սակայն բուհերի դեպքում ոչ ավելի, քան ՀՀ կառավարության 2015թ-ի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված` ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ վերոնշյալ միջոցառման բոլոր շահառուներին խնդրում ենք մոտենալ համապատասխան դեկանատ՝ անհրաժեշտ փաստաթղթերով:
Վարձի փոխհատուցման միջոցառման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման ամբողջական տարբերակին, ենթակետերին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: