(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԾՐԱԳԻՐԸ

Միջազգային փոխանակումներն ու Շվեյցարիայի և շուրջ 180 երկրների միջև հետազոտական համագործակցությունը խթանելու նպատակով՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա համար Շվեյցարիայի կառավարության ամենամյա կրթաթոշակի ծրագիրը:

Ծրագիրը հնարավորություն է տալիս ընտրված դիմորդներին դիմելու հետազոտական, ասպիրանտական և դոկտորական կրթաթոշակի:

Մագիստրոսի կոչում կամ երրորդ աստիճանի կրթություն (ասպիրանտուրա) ստացած անձինք  կարող են դիմել

  • Հետազոտական
  • Ասպիրանտական
  • Դոկտորական

կրթաթոշակի համար:

Հետազոտական և ասպիրանտական կրթաթոշակի համար պահանջներ.

  • Ծնված լինեն 1985թ. դեկտեմբերի 31-ից հետո,
  • Անձինք, ովքեր ստացել են մագիստրոսի կոչում 2021թ. հուլիսի 31-ից առաջ:

Դոկտորական կրթաթոշակի համար պահանջներ.

  • 2017թ. դեկտեմբերի 31-ից հետո և մինչև 2021թ. հուլիսի 31-ը երրորդ աստիճանի (ասպիրանտի) կրթություն ստացած անձինք,
  • Անձինք, ովքեր ստացել են երրորդ աստիճանի (ասպիրանտի) կրթություն, ոչ ավել քան երեք տարի առաջ:

Դիմումի վերջնաժակետները՝

  • Նախնական դիմումի  լրացում – 30.09.2020
  • Ամբողջական և վերջնական լրացում – 13.11.2020:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ նաև Միջազգային կապերի վարչությունից՝ հեռ +374 10 58 01 77

Էլ փոստ international@nuaca.am

 

 

 

08.09.20