(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԷԺԵՆ ԻՈՆԵՍԿՈ» ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

«Էժեն Իոնեսկո» (Eugen Ionescu) ասպիրանտական և հետասպիրանտական հետազոտության կրթաթոշակներ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը հայտարարում է «Էժեն Իոնեսկո» ասպիրանտական և հետասպիրանտական կրթաթոշակների հայտերի ընդունման մեկնարկը:

Թիրախային լսարանը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ցանցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ որևէ երկրի և Ալժիրի որևէ համալսարանի /բացառությամբ Ռումինիայի/ կցված ասպիրանտները և դոկտորանտներն են, ովքեր ցանկանում են 3 ամիս հետազոտություն անցկացնել Ռումինիայում՝ հյուրընկալող 28 համալսարանական կենտրոններից որևէ մեկում: Հետազոտությունն անցկացվելու է 2021թ-ի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ-ի մարտի 28-ն է: Մանրամասների համար այցելել հետևյալ կայքէջ՝ https://www.auf.org/nouvelles/appels-a-candidatures/bourses-de-recherche-doctorale-et-postdoctorale-eugen-ionescu-appel-candidature-2021/

24.01.21