(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՃՇՀԱՀ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸ

Սիրելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել են համալսարանական սեմինարները:

Սեմինարները անցկացվելու են ուրբաթ օրերին, ժամը՝ 15:00-ին, երկրորդ հարկի նիստերի դահլիճում:

Ստորև ներկայացված են մարտ-ապրիլ ամիսների սեմինարների թեմաները և ժամանակացույցը:

 

Ամբիոն

Թեմա

Կազմակերպիչ

Օր

1.        

ԻՀՏԿՀ

Ռազմարդյունաբերության արդի պահանջները և մոտեցումները

Մ.Մարկոսյան

15.03

2.       

ՋԳՄՕ

ՀՀՇՆ 22-01-2024 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԼԻՄԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» շինարարական նորմերի վերանայման կարևորությունը գիտահետազոտական աշխատանքներում հավաստի արդյունքների ստացման համար 

Ա.Քարամյան
Ա.Պետրոսյան

22.03

3.       

ՇԿ

Կառուցվածքային անկայուն  գրունտների ինժեներա-երկրաբանական առանձնահատկությունները

Ս.Հ. Հայրոյան

29.03

4.       

ՔՇ

Ճարտարապետների էթիկայի միջազգային ստանդարտները և մասնագիտական պրակտիկայի  իրավական կարգավորումները

Ս.Թովմասյան

29.03

5.       

Դիզայն

Արտաքին լուսավորության ժամանակակից մեթոդները

՝Մ.Հայրապետյան

5.04

6.       

ՃՏՊԺ

Հայկական քրիստոնեական պաշտամունքային կառույցների հորինվածքային տարրերի խորհրդաբանությունը

Ա.Գրիգորյան

12.04

7.       

ԻՀՏԿՀ

Հայաստանում հողմային էներգետիկայի զարգացման  հեռանկարները

Հ.Այվազյան
Մ.Մարկոսյան

19.04

8.       

ՃՆևՃՄԴ

Ճարտարապետական կրթության դասավանդման և ուսուցման առանձնահատկությունները

Կ.Ռաշիդյանց

26.04

9.       

ՇԱՏԿ

Խոշորացված ցուցանիշների հիման վրա շինարարության  արժեքի որոշման մեթոդաբանության արդիականացում

Ռ.Ավագիմյան
Ա.Ղուլյան Տ.Եդոյան
 

26.04

11.03.24