(010) 303-300

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԷԺԵՆ ԻՈՆԵՍԿՈՒ» ԾՐԱԳՐԻՆ

Սիրելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ Ռումինիայի կառավարության ֆինանսավորմամբ, Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջոցով և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության համակարգմամբ «Էժեն Իոնեսկու» ծրագիրը ամբողջ աշխարհի դոկտորանտներին և դասախոս-հետազոտողներին հնարավորություն է տալիս օգտվել եռամսյա հետազոտական շարժունությունից՝ ծրագրի հետ համագործակցող Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկում:

«Էժեն Իոնեսկու» շարժունությունները ֆրանկոֆոն դասախոսներին և/կամ հետազոտողներին հնարավորություն են տալիս մեկնել իրենց երկրից, կատարելագործվել Ռումինիայում, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ համալսարաններում։

Այս շարժունությունները նպատակ ունեն խթանել այն գիտական ոլորտները, որոնք համարվում են առաջնային՝ երկրի զարգացման համար և համահունչ են հյուրընկալող հաստատությունների հետազոտական հետաքրքրությունների հետ։

Ծրագրի թիրախային լսարանն են կազմում դոկտորանտները և դասախոս–հետազոտողները՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) անդամ և դիտորդ երկրներից (Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ բարձրագույն ուսումնական հաստատություններ) և Ալժիրից:

 Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի հունվարի 20-ը, ժամը՝ 23:59-ը (Բուխարեստի ժամանակով, GMT+2):

Մանրամասների համար անցեք հղումով:

30.12.24