(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԿՑԻ′Ր ՄՐՑՈՒՅԹԻՆ, ԴԱՐՁԻ′Ր ՖՀԳ 60 ԱՄՅԱԿԻ ԼՈԳՈՅԻ ՀԵՂԻՆԱԿԸ

Եթե ցանկանում եք տեսնել Ձեր հեղինակած լոգոն աշխարհի ավելի քանի 119 երկրում  և շահել 1500 եվրո մրցանակը, ապա դուք էլ մասնակցեք Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) 60-ամյակի տարբերանշանի (լոգո) ստեղծման մրցույթին:

Մրցույթին կարող են մասնակցել 2020-2021թթ. ուստարվա ՖՀԳ-ի անդամ 1007 բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների այն ուսանողները, ովքեր ուսանում են հաղորդակցություն, գրաֆիկ դիզայն կամ պարզապես սիրում են կերպարվեստ ու նկարչություն:

Մրցույթին ներկայացվելիք ստեղծագործությունները կարող եք ուղարկել մինչև 2021 թվականի մարտի 15-ը՝ կեսգիշեր (Փարիզի ժամանակով):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՃՇՀԱՀ Ֆրանկոֆոնիայի ակադեմիական նվաճումների կենտրոն՝ 2314 սենյակ կամ այցելել կայք հետևյալ հղումով՝ https://www.auf.org/nouvelles/appels-a-candidatures/concours-creation-logo-60eme-anniversaire-de-lauf/?utm_source=email&utm_campaign=Concours_de_cration_du_logo_du_60me_anniversaire_de_l­­AUF&utm_medium=email :

 

 

 

26.02.21