Մեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթը, որը նպատակ ունի մեծացնել բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպության գիտական ներուժը, հետազոտողներին ընձեռել արտերկրի լավագույն գիտական կազմակերպություններում և բուհերում վերապատրաստվելու հնարավորություն, օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, նպաստել հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական տարածքում, ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը:
Ծրագրին կարող են դիմել բազային ֆինանսավորմամբ որևէ ծրագրում ընդգրկված մագիստրոսներ, ասպիրանտներ և հայցորդներ, երիտասարդ գիտնականներ:
Մրցույթը ներառում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառները, այդ թվում՝
Հայտերը անհրաժեշտ է մինչև ապրիլի 17-ը ներկայացնել այս հղումով՝ https://grants.hesc.am/:
Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Գիտության վարչություն (2335 աշխատասենյակ):
Ծրագրի ֆինանսավորման նախատեսվող մեկնարկը 2026թ. օգոստոսին է: Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.hesc.am/hy/calls/26pts/: