(010) 303-300

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ՝ ՖՐԱՆԿՈՖՈՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը հայտարարում է 2021թ-ի մասնագիտական պրակտիկայի մեկնարկի մասին, որը պետք է պարտադիր ուսումնական ծրագրի մաս կազմի : 

Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 2021թ-ի մարտի 22-ը:

Պրակտիկային կարող են մասնակցություն ունենալ ՖՀԳ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անդամ հաստատությունների ֆրանկոֆոն ուսանողները, ովքեր ցանկանում են իրենց հմտություններն ու գիտելիքները ներդնել աշխատանքային միջավայրում: Մասնակիցները պետք է լինեն չդիպլոմավորված ուսանողներ: Գործակալությունը հոգում է  ճանապարհածախսը, կեցության և առողջության ապահովագրության ծախսերը:

Տևողությունը՝ 1-3 ամիս: Ժամկետը՝ 2021թ-ի ապրիլի 15-ից դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՃՇՀԱՀ Ֆրանկոֆոնիայի ակադեմիական նվաճումների կենտրոն՝ 2314 սենյակ կամ այցելել հետևյալ հղմամբ՝

https://www.auf.org/europe-centrale-orientale/nouvelles/appels-a-candidatures/appel-regional-candidatures-2021-mobilites-de-stage-professionnel/ :

09.02.21