(010) 303-300

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտության վարչությունը և ուսանողական խորհուրդը  նախաձեռնել են նոյեմբեր ամսվա  վերջին տասնօրյակում  կազմակերպել ուսանողների միջազգային օրվան նվիրված համալսարանական գիտաժողով՝ «Մասնագիտական ոլորտների արդի մարտահրավերներն ու երիտասարդական գիտական ներուժը» խորագրով։ Գիտաժողովին կարող են մասնակցել ՃՇՀԱՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։

Գիտաժողովի նյութերը պետք է ներկայացվեն ինչպես գիտական հոդվածների, այնպես էլ թեզիսների (առավելագույնը 2 էջի սահմաններում) և ցուցադրական նյութերի (Power Point ձևաչափ, մինչև 15 պատկեր) տեսքով, հետևյալ ոլորտային ուղղություններով.

  • Ճարտարապետություն,
  • Տեխնիկական գիտություններ (շինարարություն և հարակից ոլորտներ),
  • Դիզայն (արվեստագիտություն),
  • Տնտեսագիտություն (շինարարության ոլորտում),
  • Կառավարում (ճարտարապետության, շինարարության, դիզայնի և զբոսաշրջության ոլորտներում),
  • Մոդելավորումը և տեղեկատվական տեխնոլոգիաները` ճարտարապետությունում ու շինարարությունում:

Գիտաժողովի  նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուի տեսքով։ Լավագույն հոդվածները  կտպագրվեն համալսարանի գիտական պարբերականներում։

Գիտաժողովի թեզիսները և զեկույցները՝ էլեկտրոնային տեսքով, մինչև նոյեմբերի 1-ը  անհրաժեշտ է ներկայացնել ՃՇՀԱՀ գիտության վարչություն   կամ ուղարկել scientificpolicy@nuaca.am  հասցեով:

Բոլոր զեկույցները պետք է պարունակեն հետևյալ պարտադիր տեղեկատվությունը՝

  • Հեղինակի (հեղինակների) ազգանունը, անունը, հայրանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն,
  • Ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը,
  • Հոդվածի գիտական ոլորտը,
  • Օգտագործված գրականության ցանկը:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-54-74-12, 010- 58- 05- 41 կամ 077-28-04-93 հեռախոսահամարներով:

Թեզիսներին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ այստեղ:

09.09.22