(010) 303-300

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿԱՄ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ

Ավստրիական զարգացման համագործակցության APPEAR ծրագրի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) իրականացվում է DEvision դրամաշնորհային նախագիծը (Project titled: “Digitally Connecting Real and Virtual Environments – DEvision” Project number Project252), որի համակարգող Զալցբուրգի Փարիզ-Լոդրոն համալսարանը հայտարարել է մագիստրոսական կամ ասպիրանտական կրթաթոշակի մրցույթ (1 տեղ)։

Կրթաթոշակի մրցույթին կարող են մասնակցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Գեոդեզիա և կադաստր» կրթական ծրագրի բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, նաև համալսարանի համապատասխան կրթությամբ աշխատակիցները։ Կրթաթոշակի տրամադրման ընտրության մրցույթն անցկացնելու է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի հանձնաժողովը՝ առցանց տարբերակով։

«APPEAR» ծրագրի նպատակներից է մասնակից երկրների բարձրագույն ուսուﬓական հաստատություններում որակավորված մասնագետների ավելացումը, ինչը հնարավորություն կտա նպաստելու իրենց հաստատություններում ուսուցման, հետազոտությունների և կառավարման կատարելագործմանը:

Անգլերենի շատ լավ իմացությունը պարտադիր է, առկա են նաև տարիքային սահմանափակումներ։ Աղջիկ դիմորդներին կտրվի առավելություն։

Կրթաթոշակի տրամադրման, անգլերենի իմացության մակարդակի, տարիքային սահմանափակումների և անհրաժեշտ այլ պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումներով.

Դիմումների և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի հունվարի 15-ը։

Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել international@nuaca.am, vhovhannisyan@nuaca.am էլ․հասցեներին, որպես թեմա նշոլեվ DEvisionscholarship։

Հարցերի դեպքում զանգահարել Կրթության որակի ապահովման կենտրոն +374 10303300 (959) հեռախոսահամարով կամ այցելել ՃՇՀԱՀ, 2-րդ մասնաշենք՝ 2221 սենյակ։

29.12.22