Դրեզդենի տեխնիկական համալսարանի, Նիդերլանդների ջրային ռեսուրսների կառավարման համալսարանի, Կատալոնիայի տեխնիկական համալսարանի և Լյուբլյանայի համալսարանի համագործակցությամբ մեկնարկել է ջրհեղեղների արդյունքում առաջացած ռիսկերի կառավարման և վերացմանն ուղղված մագիստրոսական ծրագիր:
Ծրագիրը նախատեսված է բակալավրի կրթական աստիճան ունեցող շինարարական մասնագիտություն ունեցող ուսանողների համար հետևյալ ուղղություններով՝ ճարտարագիտություն, երկրագիտություն, շրջակա միջավայր, երկրաբանություն, բնական պաշարներ:
Ծրագիրը կմեկնարկի 2021թ-ի սեպտեմբերի 14-ին՝ 2 տարի տևողությամբ, իսկ ուսումնառությունը կիրականացվի Դրեզդենի տեխնիկական համալսարանում, Նիդերլանդների ջրային ռեսուրսների կառավարման համալսարանում, Կատալոնիայի տեխնիկական համալսարանում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021թ-ի փետրվարի 15-ն է:
Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով հետևյալ կայքէջ՝ www.floodriskmaster.org
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Միջազգային կապերի վարչություն 010 58 01 77 հեռախոսահամարով։