ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ակադեմիկոս Մ. Ֆ. Ռեշետնևի անվան գիտության և տեխնոլոգիաների Սիբիրի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ ՌԴ կառավարության քվոտայով հատկացված արտասահմանցի ուսանողների համար՝ 2021-2023 թթ. ուսումնական տարվա պետական կրթաթոշակային երկամյա մագիստրոսական ուսումնական ծրագրի մեկնարկի վերաբերյալ:
Ծրագրի մասնակիցներին կտրամադրվի կեցավայր և ակադեմիական կրթաթոշակ` ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար:
Մանրամասների համար խնդրում ենք նամակով դիմել Սիբիրի պետական համալսարան հետևյալ հասցեով՝ reshetnevuniversity@yandex.ru
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՃՇՀԱՀ Միջազգային կապերի վարչություն՝ (010) 58.01.77 հեռախոսահամարով։