(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԱՆՎՃԱՐ ԾՐԱԳԻՐ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Չինաստանի Nanchang համալսարանը այս ձմեռ ունի Ձմեռային դպրոցի ծրագիր՝ Չինարեն լեզու և մշակույթ թեմայով: Այն մեկշաբաթյա ծրագիր է և տևելու է 2023թ. հունվարի 30-ից փետրվարի 4-ը: Կոնսորցիումի համալսարանների ոչ չինացի ուսանողների համար ծրագիրը կլինի անվճար և առանց ուսանողների թվի սահմանափակման:

Դիմելու վերջնաժամկետն է 2023թ. հունվարի 25-ը:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հղումով:

Դասընթացներին միանալու համար մասնակիցները պետք է ներբեռնեն Ding Talk հավելվածը: Ding Talk-ի օգտագործման հրահանգին կարող ես ծանոթանալ այստեղ:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են դիմել Միջազգային կապերի վարչություն (Հեռ. 010 303 300, ներքին համար 9-66, 2-րդ մասնաշենք 2212 աշխատասենյակ):

12.12.22