(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ

Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ՃՇՀԱՀ-ում կիրականացվի «Արհեստական բանականություն. ներածություն և կիրառությունները կրթության մեջ» թեմայով սեմինար, որը կվարի Արտաքին կապերի վարչության խորհրդական, Քաղաքաշինության ամբիոնի ասիստենտ, ճարտարապետ Արմեն Մինասյանը: Սեմինարի ընթացքում պարոն Մինասյանը կներկայացնի արհեստական բանականության հիմնական հասկացությունները, դրա կիրառությունները կրթության ոլորտում և էթիկայի հարցերը, որոնք առաջանում են արհեստական բանականության ինտեգրման ժամանակ։

Սեմինարը տեղի կունենա մարտի 21-ին, ժամը՝ 15:00-ին, ՃՇՀԱՀ ռեկտորատի նիստերի դահլիճում (2023):

13.03.25