(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՎՈՒՑ ԹԱՌ ՎԱՆՔ. ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ – ՁԵՎԱՎՈՐԵԼՈՎ ԱՊԱԳԱՆ» ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ

Սիրելի՛ համալսարանականներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, SIREH-ի հետ համատեղ, Պատմության պաշտպանության հիմնադրամի աջակցությամբ և համագործակցելով Բոլոնիայի մայր համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ, հրավիրում է մասնակցելու «Եվրոպական ժառանգության կենտրոն» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվող ամառային ճամբարին, որը նպատակ ունի խթանել նորարարական մտածողությունը, միջառարկայական համագործակցությունը և պատմամշակութային ժառանգության պահպանման ժամանակակից մոտեցումները։

Ամառային ճամբարին կարող են մասնակցել ուսանողները և ոլորտի մասնագետները։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Հուլիսի 2-ին ամառային ճամբարի շրջանակում դասախոսություններով հանդես կգան միջազգային ժառանգության կազմակերպությունների հեղինակավոր ներկայացուցիչները՝ Յանիս Ավրամիդես – ծրագրերի ավագ տնօրեն, Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ և Իսբեր Սաբրի – նախագահ, «Ժառանգություն խաղաղության համար» (CSIC):

Դասավախոսությունները կանցկացվեն ՃՇՀԱՀ 2023 դահլիճում (Մուտքը ետնաբակից) Ծրագիրը ներառում է նաև դաշտային աշխատանքներ՝ Հավուց Թառում, Գողթում և Գառնիում։

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով։

30.06.25