(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ

Սիրելի համալսարանականներ,  շինարարական նախագծերի կառավարիչներ, շինարարության ոլորտի փորձագետներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՃՇՀԱՀ Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի հրավերով համալսարանում «Շինարարական նախագծերի իրականացման իրավական հիմքերը» թեմայով սեմինար կիրականացնի Արբիտրաժի և հաշտարարության Հայաստանյան կենտրոնի արբիտր, Ղազախստանի «Artyushenko & Partners» ընկերության FIDIC-ի անկախ փորձագետ, “Technocrat Legal” ՍՊԸ-ում շինարարական պայմանագրերի կառավարիչ և մրցութային փորձագետ Կարեն Առուստամյանը: Պարոն Առուստամյանը կներկայացնի շինարարության ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները, ռիսկերի տեղաբաշխումը, պահանջները և վեճերի լուծման կարգը, կարգավորող մարմինների դերը և նպատակները, փաստաթղթերի ստանդարտացումը:

2023 թվականին պարոն Առուստամյանը ստացել է միջազգային սերտիֆիկացում և ներառվել FIDIC-ի հավաստագրված պայմանագրային մենեջերների հեղինակավոր ցանկում: Նա նաև Վրաստանի խորհրդատու ինժեներների ասոցիացիայի (ACEG) անդամ է և հեղինակել է մի քանի գիտական հրապարակումներ շինարարական իրավունքի ոլորտում։

Դասընթացը տեղի կունենա 2024 թ. նոյեմբերի 26-ին ժամը 17:00-ին ՃՇՀԱՀ 2023 լսարանում:

21.11.24